Մեքսիկայի Նուևո Լեոն նահանգի վարչակազմը հաստատել է, որ Մեխիկոյից ոչ հեռու տեղի ունեցած ավիավթարի պատճառով բոլոր ուղևորները զոհվել են, այդ թվում՝ հայտնի երգչուհի Ջենի Ռիվերան։ Ինքնաթիռը թռչելիս է եղել Մոնտերեյից դեպի Տոլուկու։
Երգչուհու ընտանիքը, սակայն, հայտարարել է, որ լուրը կարող է հաստատել միայն մասունքների ճանաչումից հետո։
Learjet 25 ինքաթիռում եղել է 7 մարդ։ Նահանգի իշխանությունները հայտնում են, որ ինքնաթիռն ամբողջությամբ կործանվել է։ Վթարի պատճառները ճշտվում են։